Նոր խաղը հնարավորություն է տալիս գնդակահարել մարդկանց` իրական քաղաքի իրական փողոցներում (տեսանյութ)

21:14 • 13.12.11

Հոլանդական Pool World Wide ընկերությունը Google Shoot View անվանմամբ ծրագիր է ստեղծել, որը թույլ է տալիս վիրտուալ զբոսանք իրականացնել իրական քաղաքների փողոցներում` M4A1 ավտոմատը ձեռքում:

Եթե երբևէ մտածել եք, թե ինչ են զգում, երբ քայլում են փողոցներուվ ու կրակահերթ բացթողնում անցորդների վրա, ապա այս խաղը ձեզ համար է` գրում է MIGnews-ը:
Ծրագիրն աշխատում է Google Street View-ի հենքի վրա, և համալրված է լրացուցիչ էֆեկտներով, որոնք կրակոցների ձայներ են հիշեցնում:

Իհարկե, դեռ պարզ չէ, թե երբ կաշխատի նախագիծը, բայց YouTube-ում արդեն տեղադրվել է ծրագրի գովազդային հոլովակը:
 

 

Նոր խաղը հնարավորություն է տալիս գնդակահարել մարդկանց` իրական քաղաքի իրական փողոցներում (տեսանյութ)