«Ամենաանհասկացող» ինտերնետ օգտատերեր ունեցող երկրների ցանկում Հայաստանը 3–րդն է
Ռուսական «Կասպերսկիի լաբորատորիա» հանրահայտ ընկերությունը կազմել է «ամենաանհասկացող» ինտերնետ օգտատերեր ունեցող երկրների վարկանշային աղյուսակը։
Ինչպես հաղորդում է ռուսական Aif.ru կայքը, ընկերության փորձագետներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ վիրուսակիր կայքերի «ծուղակն» ավելի հաճախ ընկնող երկրների վարկանշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ–ն։ Երկրորդ տեղում Օմանն է, երրորդում՝ Հայաստանը, չորրորդում՝ Բելառուսը, իսկ հինգերորդում՝ Ռուսաստանը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ընթացքում ռուսաստանցի 14,6 մլն ինտերնետ օգտատերերից 11 մլն–ն ինտերնետից օգտվելու ժամանակ «հայտնվել է» վիրուսակիր կայքերում։ Ընդ որում՝ 33 % դեպքերում ռուսաստանցիները վիրուսակիր կայքերում են հայտնվել մեկ պոռնո կայքից մյուսն անցնելու ժամանակ։










