Գիտնականները «Աստծո մասնիկների» հետքեր են գտել (տեսանյութ)
Մեծ Հադրոնային Բախիչը (ՄՀԲ) (անգլերեն՝ Large Hadron Collider (LHC)) աշխարհի ամենամեծ և ամենաբարձր էներգիայով մասնիկների արագացուցիչի հետ աշխատող գիտնականները հայտարարել են, որ հաջողության են հասել Հիգգսի բոզոնի հայտնաբերման գործում: Հիգգսի բոզոնը ժամանակակից տարրական մասնիկների վերջին տարրն է, որի գոյությունը դեռ ապացուցված չէ:
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ֆիզիկոսները ներկայացրել են ստացված նորագույն տվյալները, որոնցից երևում է, որ դեռ հնարավորություն կա «Աստծո մասնիկների» որսումը 127 գիգաէլեկտրավոլտից ցածր զանգվածային հատվածում:
Գիտնականները նշում են, որ Հիգգսի բոզոնի գոյության կամ բացակայության ճշգրիտ տվյալները հնարավոր կլինի ստանալ միայն հաջորդ տարի նախատեսվող նոր փորձարկումներից հետո:
Տեսականորեն Հիգգսի բոզոնը մի տարր է, որը բոլոր այլ տարրական մասնիկներին է զանգված տալիս:
Հիգգսի բոզոնի վերաբերյալ փորձարկումների առավել մանրամասն տվյալներ կարելի է ստանալ CERN-ի մամլո հաղորդագրությունից:










