Orange Արմենիան «հայկական twitter» է ստեղծում

14:14 • 13.12.11

Այսօր Orange ընկերությունը հայտարարեց նոր, հետաքրքիր նախաձեռնության մեկնարկի մասին։ Այսուհետ ընկերության բոլոր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր «տարածքը» և հաղորդագրությունների միջոցով ցանկացած պահի թարմացնել այն: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն:

Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե, ինչպես օրինակ` «OK contact-centre@orangearmenia.am»:

«Այս բլոգը շատ պազ կառուցվածք ունի: Պարզությունը ամենակարևորն է, որի վրա շեշտադրում ենք արել, քանի որ ուզում ենք որ շատերը կարողանան օգտվել»,-ասաց նա:

Սակայն նա նաև տեղեկացրեց, որ ինչպես բոլոր բլոգերում, այնպես էլ այստեղ, որոշակի վերահսկողություն լինելու է: «Խոսքը չի վերաբերում կոնկրետ քաղաքական թեմաներին»,-ճշտեց նա:

Ի դեպ, Orange Արմենիայի նախաձեռնությունը նմանատիպ առաջին նախաձեռնությունն է ընկերության համաշխարհային ցանցի բոլոր երկրների շարքում։ «Սա պրեմիերա է ինչպես Հայաստանում, այնպես էլ Orange-ի աշխարհագրության երկրներում. նման պլատֆորմ դեռ մեր գործընկերներից ոչ մեկը չի առաջարկել: Այն արտահայտում է Orange-ի ցանկությունը` հայաստանյան ինտերնետային օգտատերերին տրամադրել հայերեն լեզվով պարզ ու հասկանալի բլոգային պլատֆորմ: Լինելով շարժական ինտերների առաջատարը երկրում և տեսնելով հայկական բլոգոսֆերայում տիրող աշխուժությունը` մենք ցանկանում ենք աջակցել ու խթանել հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացմանն ու տարածմանը», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Բլոգը տարբերվում է մյուսներից նրանով, որ այս օպերատորի բաժանորդների կողմից բլոգի կարճ համարին ուղարկված հաղորդագրությունները անվճար են: Սակայն հաղորդագրություններ կարող են ուղարկել միայն այս օպերատորի բաժանորդները: Իսկ մյուսները ինտերնետ կապի միջոցով:

Հենց դեպքի վայրից ցանկացածը կարող է թարմացնել իր էջը, տեսանկարահանել և այն անմիջապես դարձնել բոլորին հասանելի: Օրանժի բաժանորդները ունեն առավելություն նրանք կստանան երկու գեգաբայթ հիշողություն, իսկ մյուսները ավելի քիչ»,-ասաց «Օրանժ Արմենիայի» մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նրա խոսքերով, իրենք դեռ չգիտեն որևէ օպերատորի, որը կիրառում է այս փորձը:

Orange Արմենիան «հայկական twitter» է ստեղծում