Չինաստանում երկգլխանի, 3 աչքանի խոճկոր է ծնվել
Չինական Ֆյուցզյան քաղաքում երկգլխանի, 3 աչքանի խոճկոր է ծնվել և իսկույն դարձել տեղական լրատվամիջոցների հեղինակությունը՝ հաղորդում է WTF News-ը։
Տեղացի ֆերմեր Սյաոյի հավաստմամբ՝ իր խոզը ծննդաբերել է 12 խոճկոր, որոնցից միայն մեկն է եղել արտասովոր։ «Նա հինգերորդն էր, երբ տեսա նրան, ցնցվեցի, երկար ժամանակ չէի հավատում»,- ասել է Սյաոն։
Ֆերմերը հավելել է, որ չի պատրաստվում մորթել նրան, ընդհակառակը, կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի խոճկորը գոյատևի։










