Սմարթֆոնները հնարավոր կլինի կառավարել հայացքով

12:57 • 13.12.11

Դանիական Senseye ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ղեկավարել սմարթֆոնն՝ ընդամենն էկրանին նայելով:

Այն աշխատում է դիմային տեսախցիկի ու ինֆրակարմիր լուսադիոդի օգնությամբ ու «հանում է հեռախոսը քնած ռեժիմից», երբ օգտագործողը նայում է էկրանին: Նույն տեխնոլոգիայն թույլ է տալիս թերթել տեքստը:

Այժմ նորաստեղծ ընկերությունը բանակցություններ է վարում Google-ի հետ՝ վերոհիշյալ տեխնոլոգիան Android-ում կիրառելու նպատակով: Սպասվում է, որ հայացքով կառավարվող առաջին սմարթֆոնը կթողարկվի 2013-ին:

Մշակումն առաջին անգամ ցուցադրվել է Mobile Startup Weekend միջոցառմանը, որը տեղի է ունեցել Կոպենհագենում ընթացիկ տարվա հունիսին:

Աչքերի շարժմանը հետևող տեխնոլոգիան նոր չէ: Ավելի վաղ Lenovo ընկերությունը ցուցադրեց հայացքով կառավարվող նոութբուք, որն աշխատում էր շվեդական Tobii տեխնոլոգիայով: Այն թույլ էր տալիս հայացքով բացել-փակել պատուհանները, ինչպես նաև թերթել էջերը:

PCnews.am

Սմարթֆոնները հնարավոր կլինի կառավարել հայացքով