100 դոլարանոց սարքը կսովորեցնի կենցաղային տեխնիկային օգտվել Twitter-ից

15:57 • 13.12.11

Supermechanical սկսնակ ընկերությունը մշակել է Twine անլար սարքը, որն ունակ է ինտերնետին միացնել ցանկացած սարք ու սովորացնել դրան SMS, էլ. նամակ կամ Tweet-ներ ուղարկել:

Twine-ն ունի սովորական մոդեմի տեսք, այն զգայուն է խոնավության, ջերմաստիճանի փոփոխության հանդեպ: Սարքն անմիջապես արձագանքում է շրջապատում տեղի ունեցած փոփոխություններին, օրինակ՝ եթե Twine-ը տեղադրվի նկուղի հատակին ու այնտեղ ջուր լցվի, սարքն անմիջապես հաղորդագրություն կուղարկի Twitter՝ «Նկուղում ջուր է լցվել»: Նույն կերպով կարելի է հետևել ջեռուցման համակարգի աշխատանքին, ավտոտնակի դարպասին կամ սպիտակեղենի լվացքին:

Twine-ն աշխատում է երկու ААА մարտկոցներով, իսկ ինտերնետին միանում է Wi-Fi-ի միջոցով:

Մշակողներ Դևիդ Կարն ու Ջոն Կեստները վաճառում են իրենց արտադրանքը Kickstarter.com կայքի միջոցով: Սարքն արժե մոտ 100 դոլար և արդեն հասցրել է 320 հազար եկամուտ բերել:

PCnews.am

100 դոլարանոց սարքը կսովորեցնի կենցաղային տեխնիկային օգտվել Twitter-ից