Wikipedia-ի հիմնադիրը առաջարկել է ժամանակավորապես փակել կայքը

17:46 • 13.12.11

Wikipedia ցանցային գրադարանի հիմնադիր Ջիմմի Ուելսն կայքի օգտատերերին առաջարկել է աջակցել կայքի ժամանակավոր փակմանը` ի նշան ԱՄՆ-ում ցանցահենության դեմ SOPA (Stop Online Piracy Act) օրինագծի ընդունման դեմ: Այս մասին հայտնում է vz.ru-ն:

SOPA-ի ընդունումը բողոքի ալիք է բարձրացրել ինտերնետային ընկերությունների մոտ, որոնք համարում են, որ օրենքը թույլ կտա իրավասու անձանց փակել գրեթե ցանկացած կայք: Ուելսն այդ նպատակով առաջարկել է որոշ ժամանակ փակել Wikipedia-ի կայքը` իր այս միտքը բացատրելով իտալացի գործընկերների հաջող փորձով:

Իտալիայում մի քանի ամիս առաջ իրականացրած նման քայլը հանգեցրել էր վիճարկելի օրինագծի վերանայման:

«Իմ կարծիքով իտալական Wikipedia-ի մասնակիցների գործողությունները շաշափելի արդյունքների էին հանգեցրել: Բայց այժմ օրինագծում առաջադրվել է շատ ավելի սարսափելի օրենք, քան փորձում էին ընդունել Իտալիայում», - իր անձնական բլոգում գրել է Ուելսը և խմբագիրներին առաջարկել որոշել` արդյոք արժե հետևել իտալացի գործընկերների օրինակին թե ոչ:

Քվեարկությանը մասնակցել է Wikipedia-ի 130 խմբագիր, որոնց մեծամասնությունը կողմ է եղել կայքի փակմանը: Քվերակությունը դեռ շարունակվում է:

Wikipedia-ի հիմնադիրը առաջարկել է ժամանակավորապես փակել կայքը