Ամերիկայում խորհրդավոր հիվանդություն է տարածվում

12:57 • 13.12.11

Կենտրոնական Ամերիկայում տարածվում է խորհրդավոր հիվանդության համաճարակ: Խոսքը վերաբերում է երիկամների քրոնիկ հիվանդությանը (ԵՔՀ), որի առաջացման պատճառների մասին շատ քիչ բան է հայտնի: Այս մասին հայտնում է meddaily.ru-ն:

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ համաճարակը տարածվել է ոչ միայն Նիկարագուայում, այլև Կենտրոնական Ամերիկայի 6 երկրում:
Սալվադորի Առողջապահության նախարարը պաշտոնապես խնդրել է միջազգային հանրության աջակցությունը` համաճարակի դեմ պայքարի համար:

Հայտնի է, որ հիվանդությունն առաջացնում է անեմիա, ոսկորների ցավ, սրտխառնոց և փսխում: Հիվանդության զարգացման հիմնական պատճառներ են համարվում ՄԻԱՎ-ը, հեպատիտը, տուբերկուլյոզը, բարձր ճնշումը և շաքարախտը:

Սակայն Բրիտանիայի երիկամային ասոցիացիայի բժիշկ Չարլզ Թոմսոնը ընդգծել է, որ հիվանդների մոտ չկան հիպերտոնիայի կամ շաքարախտի ախտանշաններ: Այդ հիվանդների մեծամասնության մոտ հիվանդության զարգացման պատճառներն անհայտ են:
Հնարավոր է` գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված հիվանդները տուժած լինեն թունավոր միացությունների ազդեցությունից: Չի բացառվում նաև գերհոգնածությունը:

Ամերիկայում խորհրդավոր հիվանդություն է տարածվում