Facebook-ը կմտնի բջջային գովազդի շուկա
Սոցիալական կայքրի առաջատար Facebook ընկերությունը 2012թ. մարտից պլանավորում է բջջային հեռախոսներում Facebook-ի էջերում տեսանելի դարձնել բոլոր գովազդները՝ տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Բջջային շուկա մտնելով ընկերության գովազդատուների թիվը ինչպես նաև գովազդի տեղադրման արժեքը կաճի։
Այս պահի դրությամբ Facebook-ն ունի ավելի քան 800 մլն բաժանորդ որոնցից շուրջ 350 միլիոնը միանում են համացանցին բջջային հեռախոսների միջոցով։ Այս հանգամանքից ելնելով, ընկերության ղեկավարները միանգամայն ճիշտ են համարում՝ բջջային հեռախոսներում էջի առավել լայն ու բազմակողմանի համալրումը։
Հավելենք, որ հաջորդ տարի ընկերության շահույթը 4,27 միլիարդ դոլարից կվերաճի 6,9 միլիարդի։ Այս զգալի փոփոխությունը ակնկալվում է հիմնականում այս նոր նախագծի շնորհիվ։










