Facebook–ը կկանխի հավանական ինքնասպանությունները

09:41 • 14.12.11

Facebook սոցիալական ծառայությունը գործադրելու է հատուկ ծրագիր, որի նպատակն է օգնել կանխել հավանական ինքնասպանությունները։ Ինչպես գրում է Associated Press գործակալությունը, եթե ինչ որ օգտատեր ինքասպանությանը վերաբերող հաղորդագրություններ ուղարկի, ապա ծրագրի միջոցով այդ մասին տեղեկացված կլինի ցանցի ղեկավարությունը; Այնուհետև, կայքի ադմինիստրացիան հաղորդագրություն է ուղարկելու հավանական ինքնասպանին, հոգեբանական օգնության դիմելու կամ մասնագետի հետ առանձնացված վիրտուալ կապի հաստատելու առաջարկով։ Այս ծառայությունը դեռ գործելու է միայն ԱՄՆ–ում։

Facebook-ի ներկայացուցիչները նշում են, որ հրաժարվել են պոտենցիալ ինքասպաններին հայտնաբերող ավտոմատ համակարգից, քանի որ այն լուրջ խնդիրներ եր առաջացնում։

Facebook–ը կկանխի հավանական ինքնասպանությունները