Ամերիկացի բժշկուհին ձերբակալվել է առնանդամի սխալ սիլիկոնային ներարկման համար
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դատական իշխանությունները մեղադրել են բժշկուհուն՝ չկանխամտածված սպանության համար։ Ինչպես տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը՝ բժշկուհին իր «հիվանդի» առնանդամի մեջ սիլիկոնային ներարկում է կատարել։ Վերջինս հաջորդ օրը մահացել է։
22 տարեկան տղամարդը հույս ուներ մեծացնել իր առնանդամի չափսերը։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահը տեղի է ունեցել արյունատար անոթների խցանման պատճառով։ Նախնական քննության ժամանակ բժշկուհի Քասիա Ռիվերան իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանը կալանավորել է նրան։ Այժմ Ռիվերան կարող է ժամանակավորապես ազատ արձակվել 75 000 դոլար գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ֆրանսիայում կրծքի սիլիկոնային ներարկումների պատճառով մի կին էր մահացել։










