Աշխարհի ամենադիմացկուն հեռախոսը Sonim XP3300 Force-ն է

16:43 • 14.12.11

Ամանորյա տոներին տղամարդկանց համար լավագույն նվեր է առաջարկում Sonim ընկերությունը, որն արտադրում է GSM հեռախոսներ: Այս մասին հաղորդում է tvrain.ru-ն:

Եթե սմարթֆոնը փխրուն է ու նուրբ, ապա XP3300 գաջեթը նախատեսված է արտակարգ իրավիճակների համար: Նախ և առաջ հեռախոսն անջրանցիկ է և չի կոտրվի նույնիսկ շատ ուժեղ հարվածների դեպքում: Հեռախոսը նույնիսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում`որպես աշխարհի ամենաամուր հեռախոս (հեռախոսը 25մ բարձրությունից նետել են բետոնե հատակին և այն չի վնասվել):

XP3300 հեռախոսի` արտաքին ազդակներից պաշտպանվածությունը երաշխավորված է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության վկայականով:

Հեռախոսը կարելի է ջուրն ընկղմել և կես ժամ թողնել, այն կդիմանա և՛ մառախլապատ, և՛ փոշոտ եղանակին: Հեռախոսի ամենադրական հատկանիշն այն է, որ մարտկոցը երկար ժամանակ լիցքավորման կարիք չի զգա:

 

Աշխարհի ամենադիմացկուն հեռախոսը Sonim XP3300 Force-ն է