Մշակվել է մանկական պոռնկագրությունն արգելափակելու վերաբերյալ օրինական նախագիծ
Անվտանգ ինտերնետի լիգան մշակել է օրենքների լրացման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել այն կայքերի «սև» ցուցակը, որոնք տարածում են մանկական պոռնկագրություն:
Սույն նախագծով՝ ինտերնետ-պրովայդերները, բջջային օպերատորներն ու կայքերի պատասխանատուները կպարտավորվեն արգելափակել «սև ցուցակում» հայտնված կայքերը:
«Минкомсвязи»-ի ներկայացուցիչները հայտնել են «РИА Новости»-ին, որ Լիգան պատրաստված նախագիծը մշակվել է վեց ամսվա ընթացքում և այն հասանելի կլինի հասարարական քննարկումների համար:
Yandex-ի ներկայացուցիչների կարծիքով՝ նախագիծն ավելորդություն է, քան որ ռունետում վաղուց արդեն կան մանկական պոռնկագրության դեմ պայքարի տեխնոլոգիաներ: Նշենք, որ փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել համապատասխան ատյաններ:










