Մեր գալակտիկայում աղետ է
Աստղագետները մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերել են հսկայական գազային միգամածություն, որը գալարաձև պտտվում է սև անցքի շուրջը:
Nature ամսագրում տպագրված հոդվածում նշվում է, որ միգամածության արագությունը գնալով մեծանում է, չափազանց հզոր ձգողականության ուժի ազդեցության տակ: Գիտնականների կարծիքով մարդկությունը պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա տեսնել, թե ինչպես սև անցքն ուղղակի «կպատառոտի» և կկլանի տիեզերական օբյեկտը:
Հաշվարկների համաձայն գազային միգամածությունը սև անցքից մոտ 40 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է և կկործանվի երկու տարուց քիչ ժամանակում:










