Google+-ը գործարկում է հրապարակային խմբային տեսազանգեր

12:28 • 15.12.11

Այսօր Google-ը հայտարարել է մի քանի փոփոխությունների մասին՝ կապված Hangout խմբային տեսազանգերի հետ: Այսուհետ «Hangout» կոճակը կհայտնվի բոլոր հնարավոր տեղերում՝ կարգավիճակներին կամ ավելացված նկարներին կից:

Հաջորդ մեծ փոփոխությունը հրապարակային Hangout-ների գործարկումն է: Այսպիսի տեսազանգերը հնարավորություն կունենան դիտել անսահմանափակ թվով օգտագործողներ: Սա առաջին հերթին կգրավի հայտնի մարդկանց ուշադրությունը, ովքեր կցանկանան հրապարակային հարցազրույցներ տալ: Ծառայությունը թույլ կտա նման տեսազանգերը պահպանել YouTube-ում՝ որպես տեսանյութ:

Google-ը նաև մտածել է նրանց մասին, ովքեր չունեն վեբ-տեսախցիկ: Այսպիսի օգտագործողները կկարողանան միանալ «զվարճանքին» հեռախոսով:

PCnews.am

Google+-ը գործարկում է հրապարակային խմբային տեսազանգեր