Երևանում կանցկացվի նորարարական գաղափարների և ծրագրավորման մրցույթ
Դեկտեմբերի 17-ին ու 18-ին կանցկացվի նորարարական գաղափարների և ծրագրավորման մրցույթ: «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» կոչվող մրցույթը կազմակերպել են Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ որպես ԱՄՆ-ում գործող Հեքս/Հեքըրս (Hacks/Hackers) կազմակերպության մասնաճյուղ: Ինչպես Tert.am-ին տեղեկացնում են «Հանրային լրագրության ակումբ»-ից, մրցույթին մասնակցելու համար դիմել են 50 թիմեր, ում նախագծերը հիմնականում ուղղված են քաղաք-քաղաքացի կապի ամրապնդմանն ու տեղեկատվական նոր նախագծերի միջոցով Երևանի տրանսպորտային, բնապահպանական, առողջապահական, կրթական և այլ խնդիրների լուծումը ավելի դյուրին դարձնելուն, ինչպես նաև մարդկանց ներգրավվածությունը քաղաքային կառավարմանը մեծացնելուն:\
Թիմերում պետք է ներգրավված լինեն ծրագրավորողներ և փորձագետներ, լրագրողներ, բլոգերներ և այն ոլորտի մասնագետները, որ ոլորտի վերաբերյալ առաջարկվում է նախագիծ իրականացնել:
Մրց ույթի լավագույն երեք ծրագրերի հեղինակները կստանան 1մլն դրամ, 500.000 դրամ և 300.000 դրամ պարգևատրումներ: Դրամական պարգևներ են սպասում նաև «Լավագույն սոցիալական նախագիծ», «Լավագույն մոբայլ լուծումներ» անվանակարգերի հաղթողներին:










