SocialFolders-ը թույլ է տալիս պահպանել սոցցանցերում տեղադրված ամբողջ բովանդակությունը

11:50 • 16.12.11

SocialFolders նորաստեղծ ընկերությունը թողարկել է ծրագիր (http://socialfolders.me/), որը թույլ է տալիս սինխրոնիզացնել և պահպանել սոցցանցերում տեղադրված նկարները, տեսանյութերը, փաստաթղթերը և այլն: Հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը:

Այն աշխատում է Ֆեյսբուքի, Ֆլիքերի, Թվիթերի, Յութուբի, Լինկդինիի և այլ սոցիալական կայքերի հետ: SocialFolders-ն ինքնուրույն գտնում է ու համակարգում այս կայքերում տեղադրված բովանդակությունը՝ թույլ տալով օգտագործողին հեշտությամբ աշխատել դրանց հետ: Ծրագրի միջոցով հնարավոր է նաև ֆայլերը տեղափոխել մեկ այլ սոցցանց, օրինակ՝ Ֆեյսբուքից Ֆլիքեր:

Օգտագործողները կարող են նաև օգտվել Google Docs-ից ու պահպանել փաստաթղթերը համակարգչում:

PCnews.am

SocialFolders-ը թույլ է տալիս պահպանել սոցցանցերում տեղադրված ամբողջ բովանդակությունը