Անգլիական նոր դեղամիջոց՝ խումհարից արագ ազատվելու համար

17:52 • 18.12.11

Մեծ Բրիտանիայի բնակիչ, նախկին տնտեսագետ Բրենա Հայսոմը հայտարարել է, որ յուրահատուկ դեղամիջոց է գտել 15 րոպեի ընթացքում խումհարից ազատվելու համար՝ տեղեկացնում է SNB News-ը:

Ըստ բրիտանուհու՝ սա եզակի դեղամիջոց է, քանի որ այն պարունակում է 1000 միլիգրամ ասպիրին, 120 միլիգրամ կոֆեին, անտաքսիդ եւ այլ հավելումներ: Նա իր հայտնագործությունն անվանել է Blowfish:

Բրիտանացի բժիշկները հաստատել են, որ Հայսոմի հայտնաբերած դեղամիջոցն իսկապես ծառայում է իր նպատակին ու չի պարունակում որեւէ վտանգավոր տարր:

Հավելենք, որ Blowfish-ն արդեն լայն տարածում է գտել Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, իսկ որոշ ժամանակ անց կհանվի միջազգային շուկա:
 

Անգլիական նոր դեղամիջոց՝ խումհարից արագ ազատվելու համար