Ձյան փաթիլներ՝ Google-ի գլխավոր էջում

10:05 • 19.12.11

Google ընկերությունը հնարավորություն է ընձեռել օգտագործողներին ձյան փաթիլներով զարդարել դիտարկչի էջը:

Անհրաժեշտ է միայն Google-ում փնտրել Let It Snow երգի անունը, և փաթիլները կսկսեն թափվել, իսկ որոշ ժամանակ անց էջը կսառչի:

Այն «տաքացնելու» համար պետք է սեղմել էջի վերին մասում գտնվող Defrost կոճակին:

Սա Google-ի ամանորյա միակ անակնկալը չէ: Gmail-ի օգտագործողները կարող են զանգել Սանտա Կլաուսի համարով և ձայնային հաղորդագրություն թողնել: ԱՄՆ-ում և Կանադայում զանգերն անվճար են, իսկ այս երկրներից դուրս՝ զանգի մեկ րոպեն արժե 0,01 դոլար:

Ձյան փաթիլներ՝ Google-ի գլխավոր էջում