Apple-ը iPad mini կարտադրի՞
Շատ հավանական է, որ Apple ընկերությունը, 2012թ ամռան վերջին շուկա կհանի նոր՝ iPad mini պլանշետներ, որի անկյունագիծը կկազմի 7,85 դյույմ (այժմ 9,7 դյույմ է)՝ տեղեկացնում է DigiTimes-ը։
Մասնագետների կարծիքով՝ սա Apple-ի պատասխանն է, մի շարք այլ ընկերություններին, ինչպիսիք են՝ Amazon-ի Kindle Fire կամ Samsung-ի Galaxy Note-ը։
Հավելենք, որ եթե, այնուամենայնիվ, արտադրության հանվեն mini պլանշետները, կնշանակի, որ ներկայիս Apple-ը, որը ղեկավարում է Թիմ Կուկը, կհակասի իր հիմնադիր Սթիվ Ջոբսի դիրքորոշմանը, ով նշում էր՝ որ այդ չափսի պլանշետները շատ անհարմար են, և ինքը մտադիր չէ մտածել դրանց արտադրության մասին։










