Google-ը պլանշետներ կթողարկի 2012 թվականին
Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հաստատել է այն լուրերը, համաձայն որոնց` ընկերությունը մոտ ժամանակներում կթողարկի պլանշետներ: Նրա խոսքով` դրանք վաճառքում կհայտնվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում, Nexus ապրանքանիշով, «գերազանց որակ» բնութագրմամբ: Նա այլ տեղեկություններ չի տրամադրել:
Մասնագետների կարծիքով` «գերազանց որակ» ասելով, հավանաբար, ի նկատի է առնվում քառամիջուկ պրոցեսորն ու HD դիսփլեյը: Որպես օպերացիոն համակարգ` հավանաբար կընտրվի Android 4.0 Ice Cream Sandwich-ը:
IHS iSuppli ընկերության կանխատեսումների համաձայն` մինչև 2016 թվականը պլանշետների համաշխարհային վաճառքը կգերազանցի նոթբուքերի վաճառքին:










