ԱՄՆ-ն գիտնականներին խնդրում է չհրապարակել թռչնագրիպի մասին տեղեկությունները
Ամերիկյան իշխանությունները դիմել են հոլանդական գիտական խմբին, խնդելով վերջիններիս գաղտնի պահել իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
ԱՄՆ-ի իշխանությունները լրջորեն մտահոգված են` եթե H5N1 «թռչնագրիպի» վիրուսի մուտացիայի վերաբերյալ տեղեկությունները հայտնվեն ահաբեկիչների ձեռքում, ապա կարող են կիրառվել ահաբեկչական նպատակներով: BBC-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ն առաջարկում է Nature և Science ամսագրերում չհրապարակել հետազոտությունների արդյունքները:
Սակայն Հոլանդիայի Էրազմի Կենտրոնի գիտնականները հայտարարել են, որ կարող են օգտվել գաղտնիության վերաբերյալ համաձայնագրերից և թույլ տալ միայն գիտնականներին ու առողջապահության նախարարության ներկայացուցիչներին ծանոթանալ իրենց ուսումնասիրություններին:










