Աստղագետներն այլ արեգակնային համակարգում երկիր մոլորակի նման մոլորակներ են հայտնաբերել

10:18 • 21.12.11

Աստղագետները հայտնաբերել են երկրի նման երկու մոլորակներ, որոնք գտնվում են 950 լուսատարի հեռավորության վրա։

Ինչպես նշում է Harvard-Smithsonian աստղագիտական կենտրոնի ներկայացուցիչ Ֆրանցիս Ֆրեսինը՝ սա առաջին դեպքն է, երբ նրանց հաջողվում է Երկիր մոլորակի չափ ուրիշ մոլորակներ գտնել՝ տեղեկացնում է Washington Post-ը։

Երկու մոլորակներն արտաքնապես ավելի շատ նման են արևին, սակայան վերջիններս անհամեմատ արագ են պտտվում արևի շուրջ` յուրօրինակ գազային շերտ առաջացնելով իրենց մակերեսին։
Մեկ այլ մասնագետի՝ Սարա Սիգերի կարծիքով՝ մոլորակների ջերմաստիճանը բավական տաք է, որպեսզի դրանց երկրի հետ համեմատեն։

Մոլորակները հայտնաբերվել են հինգշաբթի ՆԱՍԱ-ի մասնագետների կողմից։
Համեմատաբար ավելի փոքրն անվանվել է Kepler 20e, որը մոտ Վեներայի չափ է, մյուսը՝ Kepler 20f-ը ընդամենը 3%-ով է մեծ երկրից։

1995-ից սկսած ավելի քան 700 տարատեսակ մոլորակներ են հայտնաբերվել, սակայն ասղագետների հավաստմամբ նմանատիպ բան դեռ չեին տեսել։

Հավելենք, որ ՆԱՍԱ-ն դեռ 2009-ից էր ծրագրել գտնել տիեզերքում Երկիր մոլորակին նման այլ մոլորակներ, այդ ընթացքում 600 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Kepler հեռադիտակի շնորհիվ հայտնաբերվել էին ավելի քան 33 հաստատված և մոտ 2326 կասկածելի մոլորակներ։
 

Աստղագետներն այլ արեգակնային համակարգում երկիր մոլորակի նման մոլորակներ են հայտնաբերել