Գիտությունների ազգային ակադեմիայում տնօրենների ընտրություններ են անցկացվել
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում այսօր տեղի ունեցան ԳԱԱ-ի 4 կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:
Ինչպես հայտնում են ԳԱԱ տեղեկատվական–վերլուծական կենտրոնից, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր Արամ Պապոյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօերնի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Վլադիմիր Սահակյանը: ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Արսեն Հախումյանը: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում 9 կողմ, 2 դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ վերընտրվեց երկր. գիտ. դոկտոր Արկադի Կարախանյանը:










