Չափահաս ամերիկացիների 77 տոկոսը հավատում է հրեշտակների գոյությանը
Հրեշտակների գոյությանը հավատում է ԱՄՆ-ի չափահաս բնակչության 77 %-ը: Նման արդյունքներ է ստացել Associated Press-ի և GfK Roper Public Affairs & Corporate Communications-ի կողմից անցկացված հարցման ուսումնասիրությունը:
Քրիստոնյաների շրջանում հրեշտակներին հավատում են 88 %-ը, ավետարանակա քրիստոնյաների շրջանում թիվն աճում է` դառնալով 95%: Հրեշտակներին հավատում են նաև ոչ քրիստոնյա բնակչության մեծամասնությունը: Հավատացողների մեծ մասը կանայք են:
Հարցումը կատարվել է 1000 ամերիկացիների շրջանում: Արդյունքների սխալմունքը չի գերազանցում 4 %-ը:
Associated Press-ի և AOL-ի 2006 թվականին անցկացրած նույնաբովանդակ հարցման արդյունքներով հավատում հրեշտակներին էր ամերիկացիների 81%-ը :










