Գիտնականները կհետազոտեն Լուսինը` այլմոլորակայինների հետքեր հայտնաբերելու նպատակով
Ամերիկյան Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականները մտադիր են ուսումնասիրել Լուսնի հարյուր հազարավոր լուսանկարներ` այլմոլորակայինների հետքեր հայտնաբերելու նպատակով:
Ինչպես գրում է The Guardian թերթը, այլմոլորակայինները կարող էին Լուսնի մակերեսին գիտական սարքավորումներ, աղբ և այլ իրեր թողած լինել, որոնք հնարավոր է հայտնաբերել հեռադիտակների ու ուղեծրային արբանյակների միջոցով:
Թեև այլմոլորակայինների այցերի մասին վկայություններ հայտնաբերելու հավանականությունը շատ փոքր է, սակայն գիտնականները վստահ են, որ Լուսնի լուսանկարների համակարգչային հետազոտությունը շատ կարևոր է:










