Տավարի միսը խոլեստերինից ազատվելու հրաշալի միջոց է
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում, տեղի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ տավարի միսն օգնում է, որպեսզի օրգանիզմում նվազի խոլեստերինի քանակը` տեղեկացնում է American Journal of Clinical Nutrition ամսագիրը:
«Հատկապես, խոսքը գնում է վնասակար խոլեստերինի մասին, ինչը բացասաբար է ազդում սրտային հիվանդություններով տառապող մարդկանց առողջության վրա»,- նշվում է նրանց տարածած հայտարարությունում:
Հետազոտության արդյունքում, որի ժամանակ մի խումբ մարդիկ 113-153 գրամ միս են կերել, պարզվել է, որ նրանց օրգանիզմներում բացասական խոլեստերինի քանակը 10%-ով նվազել է:










