Չինաստանը փորձարկել է աշխարհի ամենաարագընթաց գնացքը (տեսանյութ)

20:55 • 26.12.11

Չինաստանում նախօրեին անցկացվել են արագընթաց գնացքի փորձարկումները: «Սինխուա» գործակալության հաղորդմամբ` հին չինական սուր հիշեցնող, 500 կմ/ժամ արագություն զարգացնող գնացքը բաղկացած է 6 վագոններից:

Գնացքի հենքը կառուցված է շատ ամուր` ածխածնի մանրաթելերով ամրացված պլաստիկից:

 Արտադրող ընկերությունը հավաստիցանում է, որ իրենց ստեղծած գնացքն առաջին հերթին աչքի է ընկնում  անվտանգությամբ:

CSR Corp Ltd չինական խոշորագույն գնացք արտադրող ընկերության պնդմամբ` այս տարվա հուլիսին տեղի ունեցած  երկաթուղային խոշոր վթարից հետո, որի ժամանակ ավելի քան 40 մարդ  զոհվեց, Չինաստանում գնացքների նախագծման ժամանակ կարևորագույն դեր սկսեց խաղալ անվտանգությունը:

Հիշեցնենք, որ չինական գնացքների նախորդ ռեկորդը 394 կմ/ժամ էր:

Չինաստանից հետ չի մնում նաև ծագող արևի երկիրը` Ճապոնիան, որտեղ նույնպես 500 կմ/ժամ արագություն զարգացնող գնացք էին փորձարկել 2011 թվականի մարտ ամսին:
 

Չինաստանը փորձարկել է աշխարհի ամենաարագընթաց գնացքը (տեսանյութ)