Երկու էկրան ունեցող Razer Blade նոութբուքի թողարկումը հետաձգվել է

13:06 • 26.12.11

Razer ընկերությունը հետաձգել է Blade դյուրակիր համակարգչի թողարկումը մի քանի ամսով:

Մշակողների խոսքով՝ սա առաջին խաղային նոութբուքն է, որն ունի Switchblade User ինտերֆեյս:

Ստեղնաշարի աջ կողմում տեղադրված են խաղային հատուկ ստեղներ, ինչպես նաև մուլտիթաչ էկրան՝ 800×480 թույլատրությամբ՝ խաղի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիա ցուցադրելու համար: Հաղորդում է Softpedia-ն:

Նոութբուքի հիմնական էկրանն ունի Full HD (1920×1080) թույլատրություն, սարքը համալրված է Core i7 պրոցեսորով, 8 գբ օպերատիվ հիշողությամբ, տեսախցիկով, Gigabit Ethernet և Wi-fi մոդուլներով, ինչպես նաև Bluetooth 3.0-ով, USB 3.0-ով և HDMI-ով:

Նշենք, որ այս խաղային համակարգիչը վաճառվելու է 2 800 դոլար:

Երկու էկրան ունեցող Razer Blade նոութբուքի թողարկումը հետաձգվել է