Anonymous-ը բարեգործության նպատակով տիրացել է Statfor-ի հաճախորդների բանկային հաշիվներին
Հաքերների խումբը հայտարարել է հետախուզական-հետազոտական Stratfor ամերիկյան ընկերության ցանցը շարքից դուրս հանելու մասին: Հաղորդում է Associated Press-ը: Հաքերների ձեռքում են հայտնվել ընկերության հաճախորդների անձնական տվյալները՝ կրեդիտային քարտի համարները, տան հասցեներն ու գաղտնաբառերը: Ընդ որում՝ հաճախորդների ցուցակում են ВВС ԱՄՆ-ն, Apple ընկերությունը, Մայամիի ոստիկանությունն ու մի քանի խոշոր բանկեր:
Anonymous-ի անդամները պնդում են, որ կրեդիտային քարտից հանած գումարները տրամադրել են ամանորյա բարեգործություններին: Stratfor-ի հաճախորդներից մի քանիսը հաստատել են, որ իրենց բանկային հաշիվները դատարկվել են:
Stratfor-ն իր հաճախորդներին ուղարկել է էլ. նամակներ՝ հաստատելով հաքերային հարձակման փաստը: Այժմ ԱՄՆ-ի իրավապաշտպան մարմինները հետաքննություն են անցկացնում:
Anonymous-ն առաջին անգամ չէ նման «ակցիա» իրականացնում: 2011-ի հոկտեմբերին հաքերները հարձակման էին ենթարկել Նյու Յորքի ֆոնդային բորսայի կայքը, իսկ սեպտեմբերին արգելափակել Մեքսիկայի կառավարության կայքերից մեկի աշխատանքը:










