Ինչպե՞ս է բջիջներում զարգանում շաքարախտը

11:26 • 28.12.11

Կալիֆոռնիայի Լա Հոյա համալսարանի հետազոտողները մի տեսանյութ են պատրաստել, որը պատկերում է`ինչպես է բջիջներում զարգանում շաքարախտը: Այս մասին տեղեկացնում է bfm.ru-ն:

Նոր տեսանյութը կօգնի շաքարախտի բուժման համապատասխան դեղամիջոցներ փնտրել:

Շաքարախտը (շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ավելի քան 120 մլն մարդ, ընդ որում յուրաքանչյուր 10-15 տարին մեկ այդ քանակը կրկնապատկվում է, ինչն էլ ստիպում է գիտնականներին նորանոր լուծումներ փնտրել`հիվանդությունը բուժելու համար:
 

Ինչպե՞ս է բջիջներում զարգանում շաքարախտը