Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել երկրաշարժի մասին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով այսօր կեսօրին մոտ արձանագրված երկրաշարժի մանրամասները։ ԱԻՆ կայքի տեղեկատվության մեջ նշվում է. «Դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 11.52-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է 4 բալ ուժգնությամբ Արտաշատ քաղաքում, Դվին, Ոստան, Քաղցրաշեն գյուղերում, 3 բալ` Երևան, Մասիս, Արարատ քաղաքներում»:










