Հայտնի են գիտության 2011թ. գլխավոր թշնամիները
Sense About Science (SAS) կազմակերպության մասնագետները կազմել են գիտության 2011 թվականի գլխավոր թշնամիների ցանկը: Ինչպես նշվում է SAS-ի կայքէջում, ցանկը կազմվել է առողջության, աշխարհի, բնության և այլ թեմաների շուրջ հանրահայտ մարդկանց արտահայտությունների հիման վրա:
Մասնագետների ուշադրությանն են արժանացել Jersey Shore րեալիթի-շոուի աստղ Նիկոլ Պոլիցցիի, կոշիկի դիզայներ Քրիստիան Լաբուտենի, երգչուհի Սյուզի Քվատրոյի և այլոց արտահայտությունները:
Մասնավորապես` գիտնականներին վրդովվեցրել է Քվատրոյի պատմությունն այն մասին, որ նա կոկորդի ցավը մեղմելու համար հյութին խառնում է լվացքի փոշի և խմում: Նրա խոսքով`փոշու և հյութի խառնուրդը դրական է ազդում հաստ աղիքի վրա, որտեղ էլ, իբր, սկսվում են բոլոր հիվանդությունները, այդ թվում`անգինան:
Մասնագետները նաև ապշել են Նիկոլ Պոլիցցիի` օվկիանոսի ջրի վերաբերյալ պատմությունից: Մի օր նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի սիրում լողալ օվկիանոսում, քանի որ այնտեղ շատ են կետերի սերմնահեղուկները, ինչի պատճառով էլ ջուրն աղի է:
Գիտնականները նշել են, որ ցուցակը կազմել են` աստղերի երկրպագուներին վտանգից զերծ պահելու համար: Նրանց կարծիքով`հասարակությունը պետք է աստղերի յուրաքանչուր խոսք վերլուծի, կասկածի տակ առնի և ստուգի:










