Տարիքով մարդկանց խորհուրդ չի տրվում կատու պահել

15:29 • 29.12.11

Մանուկ հասակում կատու պահելու դեպքում կարելի է նվազեցնել հետագայում ալերգիայի զարգացման վտանգը: Սակայն այն չի վերաբերում մեծահասակներին. մասնագետները խորհուրդ չեն տալիս մեծ տարիքում կատու պահել: Այս մասին տեղեկացնում է meddaily.ru-ն:

Վերոնայի Համալսարանական հոսպիտալի բժիշկները` Մարիո Օլիվյերի ղեկավարությամբ, 9 տարվա ընթացքում 2 անգամ հետազոտել են 6000 եվրոպացու, մասնավորապես վերցրել են նրանց արյան անալիզները:

Ւ սկզբանե կամավորներից ոչ մեկի մոտ կատվի ալերգիա չի հայտնաբերվել:

Կամավորների մոտ 3 տոկոսի մոտ, որոնք տանը կատու չեն ունեցել, հետազոտության արդյունքում զարգացել է կատուների նկատմաբ զգայունություն:

Իսկ զգայունությունը այն անձանց մոտ, ովքեր վերջին 9 տարվա ընթացքում կատու են գնել, հասել է 5 տոկոսի:

Տասը մարդկանցից յուրաքանչյուր չորրորդը խոստովանել է, որ կենդանիներից ալերգիա ունի:

Այսինք, մեծ տարիքում կենդանիներ պահելու դեպքում պետք է պատրաստ լինել նաև հնարավոր խնդիրներին:
 

Տարիքով մարդկանց խորհուրդ չի տրվում կատու պահել