ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին 4G/LTE ցանցի կոմերցիոն մեկնարկը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ:
Ինչպես տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից, իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ` 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն: Որպես շարժական կապի հայաստանյան շուկայի առաջատար օպերատոր, որը մշտապես առաջարկում է կապի գերժամանակակից ծառայություններ, կոմերցիոն հիմունքներով 4-րդ սերնդի ծառայություններ առաջարկելու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես առաջինն է: Նախնական շրջանում, 4G/LTE ցանցը կգործի Երևանի կենտրոնում:
Հետագայում տեխնոլոգիան կներդրվի Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև այլ մարզկենտրոններում: Բաժանորդներին առաջարկվող 4G/LTE մոդեմը տեսականորեն ապահովում է ներբեռնման դեպքում մինչև 100 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ արագություն:
4G/LTE տեխնոլոգիայի` աշխարհի ոչ մեծ թվով երկրներում իրականացված կոմերցիոն փորձարկումների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ապագայում 4G/LTE-ն կլինի նոր սերնդի շարժական լայնաշերտ ինտերնետի առավել ծախսարդունավետ և տարածված տեխնոլոգիան:
4G/LTE ,Ինտերնետ էքսպրեսե փաթեթ
. Անլար մոդեմի արժեքն է 80000 դրամ
. Միացման վճարը կազմում է 20000 դրամ: Ենթակա է վճարման` միայն մոդեմի վարձակալության դեպքում
. Ամսական վճար` 15000 դրամ
. Երաշխիքային կանխավճար` 15000 դրամ (հաշվանցվում է 4-րդ ամսին)
. Առավելագույն արագությունը` մինչև 6 Մբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ
Նախքան 4G/LTE ցանցի կոմերցիոն մեկնարկը, 2010թ. դեկտեմբերից ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում էր ֆունկցիոնալ փորձարկումներ` ցանցի աշխատանքի առանձնահատկությունները, վերջնական սպառողին մատուցվող ծառայության արագությունն ու որակն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց Հայաստանի առաջին 4G/LTE ցանցը` բիզնես-գործունեության համար կապի առավել նպաստավոր ենթակառուցվածք ստեղծելու նպատակով: Բացի այդ, LTE ցանցի մեկնարկի շնորհիվ Հայաստանը կդասվի 4G ցանց ներդրած հազվագյուտ երկրների շարքին: 4G/LTE ցանցի փորձարկումը ցույց տվեց, որ այս նորարարական տեխնոլոգիական պլատֆորմը Հայաստանում ներդնելու մեր որոշումը լիովին արդարացված էր:
4G ծառայությունները նախատեսված են թե անհատական բաժանորդների, և թե գործարարների համար` ապահովելով տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ: Ապագայի տեխնոլոգիա հանդիսացող 4G/LTE-ն այսօր արդեն Հայաստանում էե, - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:










