Սոցիոլոգները պարզել են կնոջ իդեալական տարիքը

16:56 • 29.12.11

Սոցիոլոգները պարզել են եվրոպացի ժամանակակից կնոջ իդեալական տարիքը: Համաձայն նրանց հետազոտությունների` եվրոպացի կնոջ իդեալական տարիք է համարվում 52-ը:

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն` վկայակոչելով ուսումնասիրությունների արդյունքները, 52 տարեկան, էներգիայով լի կինն արևմտյան հասարակության մեջ ունակ է նոր գնահատական տալ թե իր արտաքին տեսքին, թե իր կյանքի որակին:
 

Նոր աշխարհայացքն այդ տարիքում թույլ է տալիս կանանց այլ կերպ նայել իրենց ու շրջապատին: 52 տարեկան կանայք մեծ ցանկություն ունեն շատ բան փոխելու իրենց կյանքում, այդ թվում` սանրվածքը, հագուստը, բնակության վայրը, նաև` կյանքի ուղեկիցներին:
 

Ըստ սոցիոլոգների` այդ տարիքում սկսվում է կանանց երկրորդ երիտասարդությունը, իսկ շատերի համար` առաջին:

 

 


Սոցիոլոգները պարզել են կնոջ իդեալական տարիքը