Իրանը փորձարկել է հեռահար գործողության շառավղով հրթիռներ

11:30 • 31.12.11

Հորմուզի նեղուցում մեկնարկած զորավարժությունների ընթացքում Իրանի ռազմածովային ուժերը փորձարկել են հեռահար գործողության շառավղով հրթիռներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական Fars-ին: Հրթիռները կարող են թիրախներ հայտնաբերել մի քանի հազար կմ հեռավորության վրա:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Վիլայեթ-90» զորավարժությունները մեկնարկել են դեկտեմբերի 24-ին և կավարտվեն հունվարի սկզբին: Զորավարժությունների ընթացքում Թեհրանը մշակում է նեղուցը փակելու հնարավոր տարբերակներ:

Հորմուզի նեղուցը հատուկ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միավորում է Պարսից և Օմանի ծոցերը և կարևոր զարկերակ է նավթի համաշխարհային մատակարարումների համար: Իրանցի որոշ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Իրանի հանդեպ ռազմական գործողություններ սկսելու դեպքում, նեղուցը կշրջափակվի (նեղուցի երկարությունը մոտ 200կմ է):
 

Իրանը փորձարկել է հեռահար գործողության շառավղով հրթիռներ