Siemens-ը հետ է կանչել հղիության կլինիկական տեստերը

10:42 • 31.12.11

Գերմանական Siemens ընկերությունը վաճառքից հետ է կանչել հղիության կլինիկական տեստերի 15 խմբաքանակ՝ մեծ քանակով կեղծ–դրական արդյունքներ ցույց տալու պատճառով։ Ըստ Korrespondent.net–ի այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի քարտուղարը՝ նշելով, որ աշխարհի մի քանի հարյուր հիվանդանոցների ղեկավարությանը հանձնարարվել է ոչնչացնել հղիության տեստերը՝ խոտանի պատճառով։ Մինչ պատճառների պարզ լինելը, Siemens–ը կդադարեցնի դրանց արտադրությունը։
 

Siemens-ը հետ է կանչել հղիության կլինիկական տեստերը