Դուք կարող եք բանանն օգտագործել հեռախոսի փոխարեն. Ալվարո Կասինելի
Ալվարո Կասինելին Տոկիոյի Oku լաբորատորիայի պրոֆեսոր է։ Նա եւ իր գործընկեր Ալեքսիս Զերուգը, ստեղծել են մի համակցված multi-modal, որն իրենից ներկայացնում է իրերի, մասնավորապես՝ սննդամթերքի թվային փոխակերպում։ Ավելի պարզ ասած՝ բանանը կարող է որպես հեռախոս ծառայել, իսկ պիցցայի արկղը՝ նոութբուք։
Գաղափարն արժանացել է Laval մրցանակի, որը վիրտուալ աշհարհի հեղինակավոր միջազգային ցուցահանդես-գիտաժողով է։
Ըստ Կասինելիի՝ մոտ ապագայում իրերն իրենցից այլ իմաստ եւ նշանակություն կներկայացնեն, դրանց կառուցվածքային եւ իմաստային տեսակները կփոխվեն եւ հետզհետե ցանկացած կենցաղային իր, սկսած անձեռոցիկից վերջացրած ատամի խոզանակով, հնարավոր կլինի օգտագործել նաեւ այլ նշանակությամբ։
Հավելենք, որ Կասինելի այս տարօրինակ թեզը դեռ ծրագրի տեսք է կրում եւ հեռու է իրականությունից։










