«Ֆոբոս-Գրունտ»-ը Երկրի վրա կընկնի հունվարի 15-ին. ՌԴ ՊՆ

16:08 • 04.01.12

Ռուսական միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանի` մթնոլորտում չայրված մասերը Երկրի մակերեվույթին կհասնեն հունվարի 15-ին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տիեզերական պաշտպանության ուժերի ներկայացուցիչ` գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:

«Ֆոբոս-Գրունտ» կայանը 15 տարվա ընթացքում առաջին Ռուսական միջմոլորակային կայանն էր, որը Բայկոնուրից մեկնարկել էր նոյեմբերի 15-ին: 2012 թվականի օգօստոսին այն պետք է հասներ Մարս, վայրէջք կատարեր Մարսի արբանյակ Ֆոբոսի վրա, ապա` Ֆոբոսի ընդերքի նմուշներով, դեպի Երկիր կայան պետք է ուղարկեր:

Սակայն կայանի շարժիչները ժամանակին չէին աշխատել և «Ֆոբոս-Գրունտ»-ը չկարողանալով դուրս գալ դեպի Մարս շարժվելու ուղեծիր` մնաց մերձերկրային ուղեծրի վրա:

«Հունվարի 4-ի դրությամբ` «Ֆոբոս-Գրունտ» կայանի բեկորները սպասվում են 2012 թվականի հունվարի 15-ին», - հայտարարել է Զոլոտուխինը: РИА Новости-ի հաղորդմամբ` նա նաև ավելացրել է, որ «Ֆոբոս-Գրունտ» կայանի բեկորների անկման վերջնական ժամկետը արտաքին երևույթների ազգեցությամբ կարող է փոփոխվել:
 

«Ֆոբոս-Գրունտ»-ը Երկրի վրա կընկնի հունվարի 15-ին. ՌԴ ՊՆ