Բարձրտեխնոլոգիական գնդիկ-բոքոնիկ (տեսանյութ)

12:30 • 05.01.12

ԱՄՆ-ում ներկայացվել է թենիսի գնդակի չափ մի գունդ, որի հիմնական նպատակը գնորդին զվարճացնելն է: Sphero անվանումը ստացած գունդը պրակտիկ օգուտ չի տալիս: Դրա մեջ տեղադրված է փոքրիկ շարժիչ, որի շնորհիվ այն գլորվում է ցանկացած ուղղությամբ, մարտկոց, որը լիցքավորվում է շարժման ընթացքում, ինչպես նաև ցուցիչներ:

Զվարճալի բոքոնիկին հնարավոր է կառավարել հեռախոսի և այլ սարքերի միջոցով, Bluetooth տեխնոլոգիայի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ոչ միայն ուղղորդել այն այլ օրինակ դրա համար երթուղի գծել:

Sphero-ի համար արդեն 5 խաղային հավելված է ստեղծվել և նորերը սարերի հետևում չեն: 

The Ball. Evolved. from GoSphero on Vimeo.

Բարձրտեխնոլոգիական գնդիկ-բոքոնիկ (տեսանյութ)