Լոնդոնը կդառնա Եվրոպայում wi-fi անվճար ինտերնետի ամենախոշոր գոտին
Լոնդոնում կստեղծվի Եվրոպայում ամենախոշոր wi-fi տեխնոլոգիայով անվճար ինտերնետ գոտին:
Այդ ծառայությունը քաղաքաբնակներին և բրիտանական մայրաքաղաքի հյուրերին կմատուցվի բջջային կապի օպերատոր О2-ի կողմից, որը խոստացել է արդեն մարտ ամսին ավարտել Լոնդոնի երեք շրջանների` Վեստմինստերի, Քենինգստոնի և Չելսիի «փողոցային համացանցայնացումը»:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով` մատուցվող ծառայությունը օգտատերերի համար բացարձակ անվճար կլինի, քաղաքսյին իշխանությունների կողմից ևս ներդրումներ կամ ծախսեր չեն պահանջվի, քանի որ wi-fi սարքավորումները կտեղադրվեն արդեն գոյություն ունեցող փողոցային ենթակառուցվածքների վրա` փողոցային լուսավորման սյուներին և այլն:
«Այս նոր համակարգի շնորհիվ, լոնդոնցիները և մայրաքաղաքի հյուրերը կկարողանան առավելագույնս օգտվել այն ամենից, ինչ նրանց պատրաստ է առաջարկել Լոնդոնը», - ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` ավելացրել է О2 ընկերության ներկայացուցիչը:










