Եմենում քարե դարի դամբարաններ են հայտնաբերել

22:06 • 09.01.12

Եմենում հայտարարել են քարի դարի 200 դամբարանների հայտնագործության մասին:

Գերեզմանները, որոնցում հայտնաբերվել են խնկապատ մումիաներն ու սգո պարագաները, գտնվում են լեռներում` մայրաքաղաք Սանաից հյուսիս-արևմուտք:

Հնագիտության բաժնի ղեկավար Մուհամմեդ Ահմադ Կասսաիմի խոսքերով`այդ դամբարաններն իրենցից ժայռափոր շիրիմներ են ներկայացնում, որոնք մի քանի խուց ունեն` կախված դրանցում թաղված մարդկանց թվից:

Նրա խոսքերով` միայն մեկ շրջանում հայտաբերվել են հարյուրավոր իրեր, որոնք պատկանում են ուշ պալեոլիթի շրջանին:
 

Եմենում քարե դարի դամբարաններ են հայտնաբերել