Mercedes-ը Facebook «կներդնի» իր մեքենաներում
Mercedes-Benz ավտոկոնցեռնն ինտեգրում է Facebook-ի ֆունկցիոնալությունն իր մեքենաներում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, խոշորագույն սոցիալական ցանցի համար հավելվածը mbrace2 նորացված հաղորդակցական համակարգի մաս կդառնա:
Այս հավելվածի միջոցով վարորդները կարող են սոցցանց ուղարկել նախօրոք գրված ստատուսներ, հրապարակել երթուղիները և տեղ հասնելու մոտավոր ժամը, նաև իմանալ` մոտ են գտնվում ընկերները:
Տեքստի մուտքագրում պահանջող բոլոր ֆունկցիաները մեքենայի շարժման ժամանակ ավտոմատ կերպով անջատվում են` ելնելով անվտանգության նկատառումներից:
Սպասվում է, որ mbrace2-ում կմիացվեն նաև Google հավելվածն ու Yelp սոցսերվիսը` ռեստորանների, վարսավիրանոցների և այլ ծառայությունների որոնման համար:
Mercedes-Benz-ի «նորամուծության» մասին առավել մանրամասն կներկայացվի CES 2012 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում, որն այս շաբաթ անցկացվում է Լաս Վեգասում:










