Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ հեռախոսը (տեսանյութ)

11:27 • 10.01.12

Huawei տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների չինական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ հեռախոսը` Ascend P1S-ը: Այն ավելի բարակ է, քան մատիտը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro պարբերականը:

Հեռախոսն ունի ընդամենը 6.68 մմ հաստություն, մինչդեռ iPhone-ի վերջին մոդելի հաստությունը 9.3 մմ է:

«Հեռախոսը շատ հարմար է պահել ձեռքում և շատ դյուրին է օգտագործել»,- ասել է ընկերության ղեկավարը:


 

Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ հեռախոսը (տեսանյութ)