Առաջիկայում դոմենային «հեղափոխություն» է սպասվում
Համացանցում դոմեններ տեղադրող մի շարք խոշոր ընկերությունների հավաստմամբ` 2012թ. հունվարի 12-ից յուրաքանչյուր ընկերություն ցանկության դեպքում կարող է փոխել իր կայքի դոմենը: Մասնավորապես` com, net, org և այլ դոմեյնների փոխարեն կարելի է պարզապես օգտագործել քաղաքի, ընկերության ու նույնիսկ տնօրենի անունը:
Մասնագետների կարծիքով` այս փոփոխությունը վաղուց էր սպասվում, քանի որ այն անհամեմատ ավելի ազատ մրցակցության հնարավորություն է տալիս: Սակայն, պետք է նշել, որ նախագիծը բավական թանկարժեք է ու մեկ դոմենն արժենալու է 185 000 ԱՄՆ դոլար:
Այս պահին` ավելի քան 100 հայտ է ներկայացվել, որոնց 20%-ը ներկայացնում են ամերիկյան խոշորագույն ընկերությունները:
BBC-ի հաղորդմամբ` առաջին հայացքից որքան էլ որ նախագիծը հետաքրքիր է, այնուամենայնիվ, կլինեն բազմաթիվ խնդիրներ, հատկապես կապված աշխարհագրական անունների հետ: Օրինակ` Վելինգթոն անունով աշխարհում կա առնվազն 30 տեղանվանում:










