Բեռլինի թատրոնը ներկայացում է բեմադրել Ֆեյսբուք սոցցանցում
Բեռլինի՝ Մաքսիմ Գորկու անվան թատրոնն օրերս ներկայացրել է «Էֆֆի Բրիստ» ներկայացման պրեմիերան Ֆեյսբուք սոցցանցում:
Թատրոնը սոցցանցում բացել է էջ, որը նվիրված է եղել ներկայացմանը: Այնտեղ տեղադրվել են կարգավիճակներ, ներություններ, նկարներ, իսկ 1200-ից ավել օգտագործողները հնարավորություն են ունեցել մասնակցել բեմադրման աշխատանքներին, մասնավորապես՝ օգնել են ընտրել գլխավոր հերոսուհու հանդերձանքը:
Reuters-ի փոխանցմամբ՝ սա առաջին ներկայացումն է, որ հեռարձակվել է սոցցանցով: Նշենք, որ ներկայացման «իրական» պրեմիերան տեղի է ունենանալու հունվարի 14-ին:










