Ռուսաստանն առանց հիմարների. նոր ինտերնետային նախագիծ

10:26 • 12.01.12

россиябездураков.рф` այսպես է կոչվում նոր նախագիծը, որը համացանցում կհայտնվի հունվարի վերջին ռուսաստանի նախագահ` Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ` տեղեկացնում է Голос России լրատվամիջոցը:

Կայքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ քաղաքացիները հնարավորություն կունենան համացանցում զետեղել չինովնիկների կատարած հիմարությունների մասին լուրերը:

Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա օգտվել կայքի ծառայություններից, կպարտավորվի գրանցել իր անձնական տվյալները, որից հետո նրան իրավունք կընձեռվի գրել այս կամ այն չինովնիկի արարքի մասին, նշելով վերջինիս անունն ու աշխատանքի հետ կապված մանրամասները:

 

 

Ռուսաստանն առանց հիմարների. նոր ինտերնետային նախագիծ