Միջազգային տիեզերակայանին փրկել են ամերիկյան արբանյակի բեկորի հետ բախումից

20:46 • 13.01.12

Ռուսական թռիչքների ղեկավարման կենտրոնը (ԹՂԿ) ավարտել է միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ամերիկյան Iridium 33 հեռահաղորդակցման արբանյակի բեկորը շրջանցելու մանյովրը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով թռիչքների ղեկավարման կենտրոնի ներկայացուցչին:

«Թռիչքի միջին ուղեծրի 1,5 կիլոմետրի ավելացման միջոցով` շրջանցման արտապլանային մանյովրը ավարտված է», - հայտնել է ԹՂԿ ներկայացուցիչը:

Ավեիլ վաղ հաղորդվում էր, որ ՄՏԿ-ն մոտենում է Iridium 33-ի բեկորներին:

Ներկայում, տիեզերքում մեծ արագությամբ տեղաշարժվում են 13 հազարից ավելի օբյեկտներ, որոնց չափերը 20-30 սմ-ից ավելի են, իսկ 1 սմ կամ ավելի փոքր «աղբիկները» տասնյակ միլիոն հատ են:
 

Միջազգային տիեզերակայանին փրկել են ամերիկյան արբանյակի բեկորի հետ բախումից